Ինչո՞ւ է ուշանում Կարեն Գիլոյանի հրաժարականը. նա ակումբ կհիմնի

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սփյուռքի փոխնախարար Կարեն Գիլոյանը դեռ հրաժարականի դիմում չի ներկայացրել:

Չնայած ավելի վաղ Կարեն Գիլոյանը ArmLur.am-ին հայտնել էր, որ դեկտեմբերի 30-ին պետք է հրաժարական ներկայացնի, բայց դեռ չի ներկայացրել, այսօր էլ ArmLur.am-ի հետ զրույցում ասաց, որ, հավանաբար, հունվարի 7-ին արդեն դիմումը կլինի:

Իսկ թե ինչու այսքան ուշացավ հրաժարականի դիմումը, Կարեն Գիլոյանն աաաց, որ ընթացակարգի հետ կապված հարցեր կան:

Վերջինս ընտրվել է Համաշխարհային հակադոպինգային գործակալության հիմնադրամի խորհրդի (WADA Foundation Board) անդամ և հունվարի 1-ից այդ պաշտոնին է անցել:

ArmLur.am-ի հետ զրույցում նա հայտնեց նաեւ, որ սպորտի բնագավառից չի հեռանալու, զբաղվելու է սպորտային կարեւոր միջոցառումների կազմակերպմամբ, ավելին՝ Կարեն Գիլոյանը նաեւ հայտարարեց, որ նոր սպորտային ակումբ է հիմնելու, որը մրցակցային պետք է լինի ոլորտում:

Քրիստինա Մուշեղյան




Լրահոս