
«Ատլետիկոյի» գլխավոր մարզիչ Դիեգո Սիմեոնեն մեկնաբանել է իր ակումբի նվազագույն հաշվով հաղթանակը` իսպանական պրեմերայի 32-րդ տուրի շրջանակներում: Մադրիդցիները հաջողության են հասել «Վիլյառեալի» նկատմամբ` 1:0 հաշվով: Այս հաղթանակից հետո նրանք կշարունակեն մնալ Իսպանիայի առաջնության առաջատարը`վաստակած 79 միավորով:
«Սա շատ կերևոր հաղթանակ է: «Ատլետիկոն» կիրք է, աշխատանք և համեստություն: Այժմ մենք կախված ենք ինքներս մեզնից: Մենք հոգնել ենք, բայց պետք է հաղթահարենք այն: Հիմա ես կվերադառնաի տուն, սակայն չեմ միացնի հեռուստացույցը մինչև հաջորդ օրը միացնել: Մենք պետք է մտածենք չորեքշաբթի օրվա մասին. Բարսելոնայի հետ այդ հանդիպումը չափազանց կարևոր է մեր ակումբի համար»,- մարզչի խոսքերն է փոխանցում իսպանական մամուլը: