Հայաստանը հայտնվել է Ռուսաստանի խոշորագույն առևտրային գործընկերների տասնյակում 2024 թվականի հունվար-հոկտեմբերի տվյալներով։
РБК–ին տրամադրած Դաշնային մաքսային ծառայության տվյալներով՝ Հայաստանին բաժին է ընկել արտաքին առևտրի 1,8-ը, որով երկիրը զբաղեցրել է 8-րդ տեղը Գերմանիայի հետ միասին։ Հաջորդը Իտալիան է, իսկ լավագույն 10-յակը եզրափակում է Ուզբեկստանը։
Լավագույն եռյակում են հայտնվել Չինաստանը, Հնդկաստանը և Թուրքիան։