
Լուսանկարն արվել է ամռանն Իտալիայի մայրաքաղաք Հռոմում
Այստեղ հարսանիքները բավականին հետաքրքիր են անցնում: Հարսն ու փեսան եկեղեցում օրհնություն ստանալուց ու մի կուշտ լաց լինելուց հետո ավանդաբար դուրս են գալիս փողոց ու պարզապես զբոսնում: Հետաքրքիրն այն է, որ Իտալիայի եկեղեցիներում արտասվում են ե՛ւ հարսնացուի, ե՛ւ փեսացուի հարազատները: Կմտածեք, որ հարսնացուի հարազատների արտասվելու պատճառները կարելի է հասկանալ, բա փեսայի հարազատնե՞րն ինչու են լացում: Բանն այն է, որ Իտալիայի օրենքներով ամուսնանալուց հետո փեսացուի ողջ կարողությունն անցնում է հարսնացուին, ինչը նշանակում է, որ բաժանվելուց հետո իտալացի տղաները մնում են անտուն եւ անունեցվածք: Երեւի դրա համար էլ լացում են: