ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի վարչակազմը ցանկանում է, որ Իսրայելի և պաղեստինյան «ՀԱՄԱՍ» շարժման միջև հրադադարի և պատանդների վերադարձի շուրջ բանակցություններն ավարտվեն առաջիկա երկու շաբաթվա ընթացքում։
Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով «ՏԱՍՍ»-ը, այս մասին Կորեայի Հանրապետության արտաքին գործերի նախարարի հետ բանակցություններից հետո կայացած մամուլի ասուլիսում հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը։
Հունվարի 5-ին Reuters-ը, վկայակոչելով «ՀԱՄԱՍ»-ի ներկայացուցչին, հայտնել էր, որ շարժումը հաստատել է 34 պատանդների անունների ցուցակը, որոնց արմատականները պատրաստ են ազատ արձակել Գազայի հատվածի համաձայնագրի շրջանակներում։
«Եթե վերջնական գիծը չհատվի երկու շաբաթվա ընթացքում, ես վստահ եմ, որ դրանք մի օր կավարտվեն, ավելի շուտ, քան ուշ», – հավելել է Բլինքենը: