![](https://armlur.am/wp-content/uploads/2025/01/mTL5chUXdutJT7capQ3wk30tFeIq7o4LRciCAg6g.webp)
Պաղեստինյան արմատականները Գազայի հատվածի հյուսիսից երեք հրթիռ են արձակել Իսրայելի տարածքի ուղղությամբ։
Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով «ՏԱՍՍ»-ը, այս մասին հայտնում է Իսրայելի բանակի մամուլի ծառայությունը։
Մեկ հրթիռ որսացել են ռազմաօդային ուժերը, երկրորդն ընկել է Սդերոտ քաղաքում, իսկ երրորդը պայթել է անմարդաբնակ տարածքում։
«Զոհերի մասին տեղեկություններ չկան», – ասվում է հաղորդագրության մեջ։