Երևան-Ապարան երթուղին սպասարկող տրանսպորտը դուրս է եկել ճանապարհից և հայտնվել ձորակում․ կան տուժածներ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Արագածոտնի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն հունվարի 6-ին, ժամը 13:52-ին ահազանգ է ստացվել, որ Արտաշավան գյուղի Տառերի Պուրակ հուշարձանի մոտակայքում տեղի է ունեցել ավտովթար։ Այս մասին տեղեկացրել են ՆԳՆ-ից։

Գերատեսչությունից նշեցին, որ դեպքի վայր է մեկնել մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը և հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

«Ըստ նախնական տվյալների՝ Երևան-Ապարան երթուղին սպասարկող 531 համարի «GAZel» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և հայտնվել ձորակում․ կան տուժածներ»,- հայտնեցին ՆԳՆ-ից։




Լրահոս