![](https://armlur.am/wp-content/uploads/2025/01/xiVvgS8F8ezF6kh603sdvYgazIgWVDkj2RNMg2Bx.jpg)
Միջազգային նշանակության Մցխեթա–Ստեփանծմինդա–Լարս ավտոճանապարհի Գուդաուրի–Կոբի հատվածում եղանակային վատ պայմանների պատճառով երթևեկությունը շարունակում է փակ մնալ բեռնատարների համար, սակայն երթևեկությունը վերականգնվել է թեթև մարդատար տրանսպորտային միջոցների համար:
Այս մասին հայտնում է Վրաստանի տարածաշրջանային զարգացման և ենթակառուցվածքների նախարարության ավտոճանապարհների դեպարտամենտը: