Երևան-Ապարան երթուղին սպասարկող GAZel-ի վթարից տուժած քաղաքացիների կյանքին վտանգ չի uպառնnւմ. ԱՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երևան-Ապարան երթուղին սպասարկող 531 համարի GAZel-ի վթարի հետևանքով Ապարանի ԲԿ է դիմել 7 տուժած, որից 2-ը՝ երեխաներ։ Այս մասին լրատվամիջոցներին հայտնել է ՀՀ ԱՆ մամուլի խոսնակ Մարիամ Ծատրյանը:

Երեխաները առաջին բուժօգնություն ստանալուց հետո դուրս են գրվել։

Մեծահասակներից 2 դուրս է գրվել, 3-ը հոսպիտալացվել են, բայց առաջիկա ժամերին դուրս կգրվեն։ Տուժած 1 անձ դիմել է Աշտարակի ԲԿ։ Վիճակը բավարար է, շուտով դուրս կգրվի։

Հիշեցնենք, որ ավելի վաղ հայտնել էինք, որ Երևան-Վանաձոր ավտոճանապարհին մարդատար «Gazel»-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց և հայտնվել ձորակում, ու կան տուժածներ:




Լրահոս