«Ֆերրարիի» իսպանացի ավտոարշավորդ Ֆերնանդո Ալոնսոն հայտարարել է, որ վստահ է Բահրեյնի Գրան-պրին լավ սկսելու համար և հույս ունի բարելավվել իր դիրքն առաջին շրջանի ընթացքում:
«Մրցավազքը խոստանում է լինել դժվար, այնպես որ մեզ անհրաժեշտ է լավ սկիզբ, լավ մարտավարություն, և եթե տեմպը մեզ չդավաճանի, ապա կկարողանանք հավաքել այնքան միավոր, ինչքան որ նախատեսել ենք մի փուլի համար: Մեզ չհաջողվեց լավ սկսել Մալայզիայում և Ավստրալիայում, այնպես որ մենք անկասկած ունենք ավելացնելու տեղ: Մենք թեստավորել ենք մի քանի դետալներ այս հանգստյան օրերին, և մեր վիճակն օբյեկտիվորեն ավելի է լավացել: Վստահ եմ, որ մրցաշարում մեզ կհաջողվի հաջող սկսել ու հաջող անցկացնել առաջին շրջանը, և հուսով եմ` հենց դրա շնորհիվ էլ դուրս գալ այնպիսի դիրք, որը մեզ թույլ կտա պայքարել առաջատարների հետ հավասար»,- Ալոնսոյի խոսքերն է փոխանցում Autosport-ը: