ՏԵՍԱՆՅՈՒԹ․ «Զինվոր, քո ցավը տանեմ» երգով մեկնարկեց ձմեռային զորակոչը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Կառավարության 2024 թվականի նոյեմբերի 21-ի նիստում հաստատվել էին ձմեռային զորակոչի և զորացրման օրերը։

Համաձայն Շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայության 2024 թվականի ձմեռային զորակոչ հայտարարելու եվ Զորացրում կատարելու մասին օրակարգային հարցի նախագծի՝ 2024 թվականի ձմեռային զորակոչի շրջանակներում շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայության զորակոչել նաև օրենքի 19.1-ին հոդվածի 1-ին մասի համաձայն մինչև 2024 թվականի հոկտեմբերի 1-ը կամավոր հիմունքներով շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայություն անցնելու դիմում ներկա­յացրած իգական սեռի կամ օրենքի 19-րդ հոդվածի 1.2-րդ մասի համաձայն շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայության զորակոչվելու ցանկություն հայտնած արական սեռի քաղաքացիներին:

2024 թվականի ձմեռային զորակոչի շրջանակներում մինչև 2025 թվականի հունվարի 31-ը ներառյալ զորացրել օրենքով սահմանված ժամկետում շարքային կազմի պարտադիր զինվորական կամ այլընտրանքային զինվորական ծառայություն անցած զինծառայողներին:

2024 թվականի ձմեռային զորակոչի շրջանակներում զինված ուժերի համալրումը շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայության կամ այլընտրանքային զինվորական ծառայության ենթակա քաղաքացիներով իրականաց­նել 2025 թվականի հունվարի 7-ից մինչև հունվարի 31-ը ներառյալ, իսկ օրենքով սահմանված ժամկետում շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայու­թյուն կամ այլընտրանքային զինվորական ծառայություն անցած զինծառայողների զորացրումն իրականացնել 2025 թվականի հունվարի 9-ից մինչև հունվարի 31-ը ներառյալ:

Տեսանյութն՝ այստեղ

 




Լրահոս