![](https://armlur.am/wp-content/uploads/2025/01/photo_2025_01_07_08_55_55.thumb_.jpg)
Հունվարի 6-7-ը ՆԳՆ ՓԾ Վայոց ձորի, Արագածոտնի, Կոտայքի և Լոռու մարզային փրկարարական վարչությունների ճգնաժամային կառավարման կենտրոններ ահազանգեր են ստացվել ձյան առատ տեղումների հետևանքով արգելափակված ավտոմեքենաների վերաբերյալ:
Մասնավորապես՝ Հրազդան, Ջերմուկ, Ծաղկաձոր և Սևան քաղաքներում, Ռյա Թազա, Արևաշող, Ձորաղբյուր և Լուսաշող գյուղերում։
Դեպքի վայր ժամանած փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 10 ավտոմեքենա և 21 քաղաքացու ցուցաբերել համապատասխան օգնություն։