ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Իշխանական ճոխ խնջույք․ ովքեր էին Ալեն Սիմոնյանի հյուրերը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Իշխանական ողջ վերնախավը հունվարի 5-ին խնջույքի էր հրավիրված․ ՔՊ-ականները մեծ շուքով նշել են ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի 45 ամյակը։

Ալեն Սիմոնյանի ծննդյան արարողությանը ներկա են եղել Նիկոլ Փաշինյանը կնոջ՝ Աննա Հակոբյանի հետ, ՊՆ նախարար Սուրեն Պապիկյանը, ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը, վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը և ՔՊ-ական պատգամավորները։

Խնջույքից հրապարակված լուսանկարներից երևում է, որ միջոցառումը բավականին թեժ է անցել ու իշխանական էլիտան մի լավ քեֆ է արել։

Ավելի ուշ Ալեն Սիմոնյանը ևս լուսանկար է հրապարակել ինստագրամի իր էջում՝ գրելով․ «45 շնորհակալ եմ»։

Մանրամասները՝ տեսանյութում։

 




Լրահոս