ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ահազանգ. բուժառուն՝ պլաստիկ վիրահատության տուժած. կինը բժշկի վիրահատությունից դժգոհ է․ մանրամասներ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայաստանում պլաստիկ վիրաբուժությունը վերջին տարիներին ակտիվորեն զարգանում է և դառնում ավելի մատչելի ու պահանջված։ Այս ոլորտը ներառում է ինչպես էսթետիկ, այնպես էլ վերականգնողական վիրաբուժություն՝ ուղղված արտաքին տեսքի բարելավմանը կամ մարմնի ֆունկցիոնալության վերականգնմանը։ Նմանատիպ ծառայությունների գովազդները ողողել են ոչ միայն համացանցը, այլ նաև փողոցներում տեղադրված գովազդային վահանակները։

ArmLur.am-ին դիմած քաղաքացին պնդում է, որ Avak բժշկական կետնտրոնում, որտեղ նա դիմել է կրկնակզակի վիրահատական միջամտության համար, իր հետ որպես բուժառու վատ են վերաբերվել։ Նա այդ կենտրոնի և ծառայությունների մասին տեղեկացել էր Facebook-ում տեղադրված գովազդի միջոցով։

Ավագ բժշկական կետնտրոնում վիրահատության դիմած քաղաքացին, պատմում է վիրահատության ընթացքը մեկնարկից մինչև հետվիրահատական վերականգնողական փուլ և ընդգծում է, որ բժիշկ-վիրաբուժ Լիլի Քուչուկյանը ոչ բարեխիղճ վերաբերմունք է ցուցաբերել նրա նկատմամբ։

« Facebook-ում տեսա գովազդը, որը շատ լավ տպավորություն թողեց։ Գնացի կոնսուլտացիայի լիպոսակցիայի համար։ Բժիշկն ինձ արագ գրանցեց ու ասաց՝ «արի՛, քեզ տենց չենք թողնի մինչև Ամանոր էդպես մնաս, մի բան կանենք»։ Կոնսուլտացիայից հետո, բժիշկն ասաց՝ կուզես 2 օրից անենք, ես էլ համաձայնեցի»,- ArmLur.am-ի հետ զրույցում պատմում է քաղաքացին և հավելում. «Վիրահատության համար ժամ էինք պայմանավորվել, և բժիշկը մեկ ժամ ուշ մոտեցավ ինձ։ Ես ոչ մեկի աշխատանքից դժգոհ չեմ եղել, թե ադմինիստրացիայից, թե անալիզ վերցնողից, թե քույրերից։ Ես դժգոհ եմ հենց Լիլի Քուչուկյանից, ում վիրահատությունից հետո ես բժիշկ չեմ համարում»:

Կինը պնդում է, որ բժիշկը ոչ միայն ուշացել է վիրահատությունից, այլ նաև անտարբեր և բժշկին ոչ հարիր պահվածք է ցուցաբերել, վատ է խոսել բուժառուի հետ։ «Վիրահատության ընթացքում Լիլի Քուչուկյանը անշնորք էր խոսում, վատ էր խոսում անգամ անձնակազմի հետ։ Մինչև վիրահատության ավարտը նա վրդովված խոսում էր և անդադար գոգոռում էր։ Ինձ տեղային անզգայացում էին արել, բայց ես ցավ էի զգում։ Ասացի ցավ եմ զգում, նորից ցավազրկեք, ինձ ասաց ինչ մարդ ես, դու «նեվրոզ ես», և այդպես շարունակ»,- ArmLur.am-ի հետ զրույցում պատմում է քաղաքացին։

Բժիշկն արգելել է բուժառուին վիրահատությունից հետո նայել իրեն հայելու մեջ, պնդելով «սիրուն ես, սիրուն ես, թող անակնկալ լինի»։ Վիրահատության ժամանակ Քուչուկյանն անդադար «առաջ» և «հետո»՝ «до и после» է նկարել առանց բուժառուի համաձայնության։ Բժիշկ Լիլի Քուչուկյանը վիրահատությունից հետո բուժառու բողոքների ճնշումներից, որ ամեն բան վատ է, հրաժարվել է վիրահատական կարերը քանդել։ Ավելի վիրահատությունից հետո վիրահատարան չի գնացել բժիշկը, այլ նոր վիրահատություն տարած քաղաքացուն ստիպել է բարձրանալ իր աշխատասենյակ։ Վիրակապ էլ չի տրամադրել, փորձել է նախկին արդեն ոչ հիգենիկ վիրակապով կրկին վիրակապել, պնդելով, որ բուժառուն իր հետ պետք է բերեր։ Վիրահատության համար կինը վճարել է մեծ գումար, սակայն որևէ արդյունք չի ստացել։ Նրան խոստացել են՝ վիրահատությունից 7-ից 10 օր հետո կտեսնի իդեալական արդյունք, սակայն մինչ այսօր որևէ փոփոխություն չկա, ամեն բան ավելի է վատացել։ 7 օր անց վիրակապը բացելուց հետո Քուչուկյանը նշել է, որ փոփոխություն կլինի 14 օրից, ապա 3 ամիս, հետո 1 տարի։ Սակայն բուժառուին այլ մասնագետներ հավաստիացրել են, որ դա բարդ վիրահատական միջամտություն չի և վերականգնման համար ժամկետը շատ երկար չէ։

Կինը պնդել է, որ կդիմի Առողջապահության նախրարությանը, ինչից վախվորած Քուչուկյանը հեռացրել է կարերի մի մասը, իսկ մյուս մասը հեռացրել է այլ բժիշկ։ Բուժառուի բողոքներին ի պատասխան տնօրինությունից հորդորել են զանգել նախարարություն կամ դիմել լրագրողներին, սակայն ինքը տնօրենը երբևէ տեղում չի եղել։ Վիրահատությունից մեկ ամիս անց լիպոսակցիայի համար Avak բժշկական կենտրոն դիմած կնոջ դեմքն այտուցված է և ավելի արտահայտիչ է, քան վիրահատությունից առաջ։

ArmLur.am-ի հետ զրույցում Լիլի Քուչուկյանը կտրականապես հրաժարվեց որևէ պատասխան տալ։

Մանրամասները՝ տեսանյութում։

Էմմա Միքայելյան

 




Լրահոս