Հայաստանում երթևեկությունը մեղմ ասած այնքան էլ հուսադրող վիճակում չէ: Հակառակ վերջին խստացումներին երթևեկության պատշաճ կազմակերպումը շարունակում է մնալ բարձիթողի: Փոխանակ իրավիճակի բարելավմանը նպաստող քայլերի ձեռնարկմանը, Երևանի քաղաքապետի հայրը Ամանորին ընդառաջ սկանդալային հայտարարությամբ է հանդես եկել՝«Opel» մակնիշի մեքենաների վարորդներին անվանելով «համբալներ»: Հայտարարությունից հետո Տիգարան Ավինյանը ներեղություն խնդրեց իր հոր արած արտահայտության համար, սակայն դա իրավիճակը չփրկեց, վարորդները դեռ վրդոհված:
ArmLur.am-ը շրջել է քաղաքում, զրուցել քաղաքացիների և «Opel» մակնիշի մեքենաների վարորդների հետ՝ հասկանալու համար, թե ինչ են կարծում ստեղծված իրավիճակի մասին:
Էմմա Մարտիրոսյան