Քրեակատարողական ծառայությունը հաստատում է․ ինչու է դատապարտյալը լեզուն կտրել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Քրեակատարողական ծառայությունը հաստատել է ArmLur.am-ի տեղեկությունը՝ նշելով․

«Հունվարի 6-ին, ժամը 18:20-ի սահմաններում, ՀՀ ԱՆ «Արմավիր» քրեակատարողական հիմնարկի կալանավորված անձ Ս. Մ.-ն, գտնվելով հոգեպես անհավասարակշիռ վիճակում, մեկանգամյա օգտագործման ածելիով կատարել է ինքնավնասում՝ լեզուն կտրելու միջոցով: Տեղում ցուցաբերվել է բուժօգնություն, այնուհետև շտապօգնություն է կանչվել և տեղափոխվել է «Էջմիածին» բժշկական կենտրոն, իսկ ժամը 20:30-ի սահմաններում «1-ին համալսարանական» բժշկական կենտրոն:

Համապատասխան բուժօգնություն ստանալուց հետո, նույն օրը՝ ժամը 22:40-ի սահմաններում, վերադարձվել է քրեակատարողական հիմնարկ»:

Ավելի վաղ ArmLur.am-ը գրել էր, որ Արմավիրի բանտի կարանտինի 3-րդ խցում դատապարտյալը գնացել է ծայրահեղ քայլի։

ArmLur.am-ին հասած տեղեկությունների համաձայն` նա կտրել է լեզուն։ Իսկ թե ինչից դրդված է նա գնացել այդ քայլին, հայտնի չէ։ Դա կապված է իր նկատմամբ հարուցված քրեական գործի, թե՞ այլ խնդիրների հետ, կհայտնենք առաջիկայում։

Քնար Մանուկյան




Լրահոս