ՖՈՏՈ․ Բարի ծառայություն, տղե՛րք. Շիրակում ձմեռային զորակոչի մեկնարկը տրված է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Պարտադիր զինվորական ծառայության մեկնող նորակոչիկներին հայոց բանակ են ճանապարհել Շիրակի մարզպետ Դավիթ Առուշանյանը, Գյումրի համայնքի ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատար Սարիկ Մինասյանը, զինվորականներ, նորակոչիկների ծնողներն ու հարազատները:

«Դուք գնում եք փոխարինելու ձեր ավագ ընկերներին, որոնք երկու տարի ծառայել են մեր պետությանը, մեր հայրենիքին։ Ուզում եմ, որ հպարտորեն գնաք, որովհետև դուք եք պաշտպանելու Հայաստանի Հանրապետությունը, դուք եք պաշտպանելու խաղաղությունը, մեր երկիրն ու ձեր ծնողներին։ Դժվար փուլ է ձեր կյանքում լինելու, որովհետև կյանքը փոխվում է, բայց վստահ եմ, որ պատվով եք ծառայելու։

Մաղթում եմ ձեզ տոկունություն և մեր երկրին՝ խաղաղություն։ Միշտ հիշեք՝ ձեզ տանը սպասում են, ձեր կարիքն ունի Հայաստանի Հանրապետությունը, ձեր կարիքն ունեն համաքաղաքացիներն ու բարեկամները։ Խնդրելու եմ ձեզ հոգ տանել ծառայակից ընկերների մասին, թև ու թիկունք լինել, որովհետև մեր ուժը միասնության մեջ է։ Ծնողներին համբերություն եմ մաղթում՝ անհոգ եղեք, ձեր զավակները պատվով կկատարեն իրենց պարտքը։ Անփորձանք եղեք տղաներ»,- ողջույնի խոսքում նշել է Շիրակի մարզպետ Դավիթ Առուշանյանը։




Լրահոս