44-օրյա պատերազմում Աննա Հակոբյանի` «Էռատո» ջոկատը համակարգող 5-րդ բանակային կորպուսի հրամանատարին փորձել են կալանավորել. մեղադրանք

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Սեպտեմբերի 6-ին ՀՀ նախագահի հրամանագրով Սասուն Բադասյանն ազատվել է ՀՀ ԶՈՒ 5-րդ բանակային կորպուսի հրամանատարի պաշտոնից՝ «համաձայն Սահմանադրության 133-րդ հոդվածի 1-ին մասի հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը, ինչպես նաև համաձայն «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի 40-րդ հոդվածի 1-ին մասի 10-րդ կետի»: Ազատումիօց հետո նրա դեմ իրավապահները իրավական գործընթաց են սկսել եւ այսօր նա արդեն մեղադրյալի աթոռին է:

Սասուն Իշխանի Բադասյանին մեղադրանք է առաջադրվել առ այն, որ 2023 թվականի փետրվարի 27-ից նշանակված լինելով ՀՀ ՊՆ 5-րդ բանակային կորպուսի և ՀՀ ՊՆ N զորամասի հրամանատարի պաշտոնում, հանդիսանալով պաշտոնատար անձ, ՀՀ ՊՆ N զորամասի մարտական պատրաստության բաժնի պետ Վարդան Մսրյանի և ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի ֆիզիկական պատրաստության և սպորտի ծառայության ֆիզիկական պատրաստության բաժնի ավագ սպա Արտակ Գրիգորյանի հետ՝ խմբի կազմում, նախնական համաձայնությամբ չարաշահել են իրենց իշխանական լիազորությունները, ինչպես նաև Սասուն Բադասյանը ՀՀ ՊՆ N զորամասի մարտական պատրաստության բաժնի պետ Վարդան Մսրյանի և ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի ֆիզիկական պատրաստության և սպորտի ծառայության ֆիզիկական պատրաստության բաժնի ավագ սպա Արտակ Գրիգորյանի հետ՝ խմբի կազմում, նախնական համաձայնությամբ կատարել են պաշտոնական կեղծիք։

Սասուն Իշխանի Բադասյանի նկատմամբ համակցված կիրառվել է նաև այլընտրանքային խափանման միջոց՝ գրավ:

Իսկ ինչ կեղծիքի մասին է խոսքը. այն, մասնավորապես, կապված է եղել զինվորներից մեկին ատեստավորման գործընթացը անցնելու համար գործուն ջարնեքեր գործադրելուն:

Ի դեպ՝ 44-օրյա պատերազմի օրերին Բադասյանը եղել է Աննա Հակոբյանի` «Էռատո» ջոկատի համակարգողը:




Լրահոս