Եթե Ուկրաինան մեզ ներքաշի պատերազմի մեջ, կստեղծվի բարդ իրավիճակ. Լուկաշենկո

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Եթե Ուկրաինան մեզ ներքաշի պատերազմի մեջ, կստեղծվի բարդ իրավիճակ, և մենք՝ որպես պետություն, կարող ենք չդիմանալ:

«ԲելՏա» լրատվամիջոցի փոխանցմամբ՝ այս մասին ասել է Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն Սուրբ Ծննդի օրը եկեղեցի այցի ժամանակ։

«Ես ամեն ինչ անում եմ համբերատար, համառորեն, ինչպես Տերն ու եկեղեցին են սովորեցնում։ Եվ թող խոսեն, թե մեզ մոտ բռնապետություն է: Ավելի լավ է Բելառուսի պես բռնապետություն, քան Ուկրաինայի պես ժողովրդավարություն»,-ասել է նախագահը։

Լուկաշենկոն կարծում է, որ Բելառուսում տիրող խաղաղությունը դուր չի գալիս ոչ բարեկամական պետություններին․ «Զելեսնկիի հետ մենք նորմալ, լավ հարաբերություններ ունեինք: Հիմա ի՞նչ է նրա ուզածը: Նրան հրահանգ են տվել՝ պետք է ամեն ինչ անել, մեր երկիրը պատերազմի մեջ ներքաշելու համար», – ասել է նա:




Լրահոս