ԱՄՆ-ը պատժամիջոցները հանել է Սիրիայի իշխանությունների հետ գործարքների հանդեպ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԱՄՆ ֆինանսների նախարարությունը ամերիկյան պատժամիջոցները հանել է այն գործարքներից, որոնք կնքվել էին 2024թ. դեկտեմբերի 8-ից հետո Սիրիայում կառավարական կառույցների հետ՝ ի աջակցություն էներգետիկ ռեսուրսների, ներառյալ նավթի, նավթամթերքների, բնական գազի եւ էլեկտրաէներգիայի, Սիրիայում վաճառքի, մատակարարման, պահպանման կամ նվիրատվության, գործարքներ, որոնք ընդհանուր առմամբ տեղի են ունենում եւ անհրաժեշտ են ոչ առեւտրային անձնական դրամական փոխանցումներում Սիրիա, այդ թվում՝ Սիրիայի Կենտրոնական բանկի միջոցով:

Գլխավոր լիցենզիան հրապարակել է ԱՄՆ ֆինանսների նախարարությունը։

ֆիննախարարությունում նշել են, որ գլխավոր լիցենզիան ամերիկյան պատժամիոջցներից չի ազատում որեւէ սեփականություն, թույլ չի տալիս գործարքներ «ռազմական կամ հետախուզական կազմակերպությունների մասնակցությամբ», ԱՄՆ-ում սիրիական ծագման նավթի կամ նավթամթերքների ներմուծում, «ցանկացած գործարք ՌԴ կառավարության համար կամ նրա անունից, կամ Իրանի կառավարության անունից, կամ իրանական կամ ռուսական ծագում ունեցող ապրանքների, տեխնոլոգիաների, ծրագրային ապահովման, միջոցների, ֆինանսավորման կամ ծառայությունների փոխանցման հետ կապված»։

Լիցենզիան թույլ է տալիս ոչ կառավարական կազմակերպություններին «իրականացնել գործունեություն Սիրիայում օրենքի գերակայության ոլորտում», որը կապված է «կառավարության թափանցիկության, մարդու իրավունքների եւ հիմնական ազատությունների ապահովման հետ, ինչպես նաեւ զինաթափման, զորացրման եւ վերինտեգրման եւ խաղաղ շինարարության ծրագրերի, հակամարտությունների կանխման եւ կարգավորման հարցում»։




Լրահոս