ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ինչո՞ւ է թեժ քննարկվում հնդիկների մասնակցությունը Հրապարակում Ամանորին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ամանորն այն տոներից է, որը սիրում են շատերը և յուրաքանչյուրն այն տոնում է իր նախասիրություններով։

Որոշները տոնն անցկացնում են տանը՝ հարազատների հետ, իսկ որոշներն էլ նախընտրում են այն անցկացնել դրսում՝ միայնակ կամ ընկերական շրջապատով։

Այս տարի Ամանորի գիշերը Հանրապետության Հրապարակը լեփ լեցուն էր։ Տարբեր մարդիկ հավաքվել և նշում էին նոր՝ 2025 թվականի գալուստը։

Ամեն բան թվում է գեղեցիկ և հետաքրքիր, սակայն շատերը հասցրել են իրենց դժգոհությունը հայտնել իրավիճակի շուրջ։

Բանն այն է, որ այս տարի Հանրապետության Հրապարակում շատ էին օտարերկրացիները, հատկապես՝ հնդիկները։ Գաղտնիք չէ, որ հայերից շատերը այդքան էլ սիրով և ջերմությամբ չեն լցված հնդիկների նկատմամբ։

Ամանորի գիշերը ողջ Հանրապետության Հրապարակում խառնաշփոթ էր տիրում։ Չորս կողմից լսվում էր բարձր երաժշտություն, որի ներքո էլ երգում ու պարում էին հավաքված մարդիկ։

Չնայած նրան, որ Հրապարակում կային տարբեր ազգությունների ներկայացուցիչներ, այդ թվում՝ հայեր, ռուսներ, արաբներ, շատերի աչքը «ծակել» է հնդիկների երգելն ու պարելը։ Սոցցանցում ակտիվ տարածվեցին տեսանյութեր, որ հնդիկները պարում են ու երգում փողոցներում, ինչն էլ շարժել է տեղացիների զայրույթը, քանի որ համարում են, որ հնդիկներն իրենց զգում են այնպես, ինչպես իրենց տանը։

Տեղացիները հաշվի չեն առնում 1 հանգամանք․ Ամանորին շատ հայեր մեկնում են օտար երկրներ՝ օրինակ Եգիպտոս, վայելելու իրենց հանգիստն ու նշելու համար Ամանորը և հնարավոր է նաև, որ հնդիկների համար էլ նախընտրելի ուղղություններից է Հայաստանը։

Մանրամասները՝ տեսանյութում։

Աննա Սրապիոնյան




Լրահոս