Անվերջ ձգձգվող բանակցություններ, օդում կախված խաղաղության պայմանագիր։
Ինչպիսի ընթացք ունեցավ 2024թ-ին հայ-ադրբեջանական բանակցությունները։
2020թ-ից մինչ օրս բանակցային ընթացքում գտնվող Խաղաղության պայմանագրի նախագծի 17 հոդվածից 15-ը համաձայնեցված են, իսկ 2 կետերի շուրջ կողմերն այդպես էլ համաձայնության չեն գալիս․ չհամաձայնեցված հարցերից մեկը վերաբերում է Հայաստան–Ադրբեջան սահմանին 3–րդ երկրների ուժերի չտեղակայմանը, մյուսը՝ միջազգային ատյաններում միմյանց դեմ ներկայացված հայցերի հետքաշմանը, ինչպես նաև ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության լուծարմանը։
Կողմերը երաշխավորել էին նաև, որ դեկտեմբերին վերադառնալու են խաղաղության պայմանագրի քննարկմանը, բայց ընդհատված բանակցություններն այդպես էլ ընթացք չստացան։
Փոխարենը Ադրբեջանը շարունակում է իր սպառնալիքների տեղատարափը։ Ադրբեջանի բռնապետ Ալիևին հիմա էլ հանգիստ չի տալիս Հայաստանի սպառազինությունը, ավելին՝ նրա երևակայական պատկերացումներում կան երկրներ, որոնք Հայաստանին պատերազմի են նախապատրաստում։
«Կարծում եմ, որ Հայաստանի սպառազինության լայնածավալ արշավը ևս մեկ սպառնալիքի աղբյուր է տարածաշրջանի համար։ Եթե այս տարի մեզ համար ամենամտահոգիչ պահը նշենք, իհարկե, դա կլիներ Հայաստանի սպառազինությունը։ Սա տրամաբանական բացատրություն չունի։
Հայաստանի լայնածավալ ու արագ ռազմականացումը, մահաբեր զենքի մատակարարումը կարող է խաթարել այս խաղաղությունը, հնարավոր խաղաղությունը,-ամանորյա իր ուղերձում հայտարարել է Ադրբեջանի նախագահը։
Մանրամասները՝ տեսանյութում։
Քրիստինա Մուշեղյան