2025 թվականի հունվարի 7-ին մեկնարկած շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայության ձմեռային զորակոչի շրջանակում ՀՀ պաշտպանության նախարարության ռազմական ոստիկանությունը զորակոչիկների ծնողներին, հարազատներին և ընկերներին հորդորում է զերծ մնալ ապօրինի գործողություններից։ Այդ մասին հայտնել է ՀՀ ՊՆ մամուլի քարտուղար Արամ Թորոսյանն իր ֆեյսբուքյան էջում։
«ՀՀ պաշտպանության նախարարության ռազմական ոստիկանությունը հորդորում է խուսափել ՊՆ հանրապետական հավաքակայանում անհարկի կուտակումներ ստեղծելուց, չթույլատրվող իրեր, այդ թվում՝ սմարթֆոն տիպի բջջային հեռախոսներ զորակոչիկներին փոխանցելուց, ինչպես նաև զորակոչիկներին տեղափոխող շարասյուներն ուղեկցող իրավապահների աշխատանքը խոչընդոտելուց»,- նշված է ՀՀ ՊՆ մամուլի քարտուղարի գրառման մեջ։