Տիբեթի երկրաշարժի տուժածների թիվը հասել է 126-ի

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Չինաստանի հարավ-արևմուտքում գտնվող Տիբեթի ինքնավար մարզում 6,8 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժի զոհերի թիվը հասել է 126-ի, 188-ը՝ վիրավորվել են։ Այդ մասին տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով «Սինխուա» գործակալությունը։

Ավելի վաղ Չինաստանի կենտրոնական հեռուստատեսությունը հայտնել էր 95 զոհի և 130 վիրավորի մասին։

6.8 մագնիտուդով երկրաշարժը է տեղի ունեցել Տիբեթի Ինքնավար Մարզի Շիգացի շրջանի Տինգրի կոմսությունում։ Երկրաշարժի աղբյուրը գտնվել է 10 կիլոմետր խորության վրա։ Երկրաշարժի էպիկենտրոնից 20 կմ շառավղով գտնվում են 3 քաղաք և 27 գյուղ, որտեղ բնակվում է մոտ 6,9 հազար մարդ։ Երկրաշարժից հետո սեյսմոլոգներն արձանագրել են 49 հետցնցում։




Լրահոս