Սևանա լճի հիդրոլոգիական ռեժիմը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը ներկայացրել է Սևանա լճի հիդրոլոգիական ռեժիմը 2024 թվականի դեկտեմբերի 30-ից մինչև 2025 թվականի հունվարի 5-ը:

Սևանա լճի մակարդակը 2024 թվականի դեկտեմբերի 30-ից մինչև 2025 թվականի հունվարի 5-ն ընկած ժամանակահատվածում իջել է 1 սմ-ով և կազմել՝ 1900.38 մ (05.01.25թ.), որն անցյալ տարվա նույն օրվա մակարդակից բարձր է 22 սմ-ով, իսկ 2025 թվականի հունվարի 1-ի մակարդակից ցածր է 1 սմ-ով։

Արփա-Սևան ջրատարով 2024 թվականի դեկտեմբերի 30-ից մինչև 2025 թվականի հունվարի 5-ն ընկած ժամանակահատվածում Սևանա լիճ տեղափոխված ջրի քանակը կազմել է 0.434 մլն.մ³, իսկ 2025 թվականի հունվարի 1-ից հունվարի 5-ը ներառյալ՝ 0.310 մլն.մ³:




Լրահոս