ՀՀ-ում արձանագրվել է սուր շնչառական վարակներով պայմանավորված միջին ակտիվություն

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայաստանում դեկտեմբերի 30-ից հունվարի 5-ն ընկած հատվածում արձանագրվել է սուր շնչառական վարակներով (ՍՇՎ) պայմանավորված միջին ակտիվություն:

Այս մասին հայտնում են Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնից՝ նշելով, որ այս ընթացքում առողջության առաջնային պահպանման կազմակերպություններ ՍՇՎ-ով դիմել է 2758 բուժառու, նախորդ շաբաթվա 5146 արձանագրված դեպքերի համեմատ հիվանդացությունը նվազել է 1․8 անգամ, իսկ 2024 թվականի նույն ժամանակահատվածում արձանագրված թվով 4682 դեպքերի համեմատ նվազել է 1.6 անգամ։

Ընդհանուր դեպքերի 85%-ն արձանագրվել է մինչև 18 տարեկանների շրջանում։

ՀՎԿԱԿ-ից նշել են, որ առողջության առաջնային պահպանման կազմակերպություններ նշված ժամանակահատվածում թոքաբորբով դիմել է 267 պացիենտ, նախորդ շաբաթվա՝ թվով 663 դեպքերի համեմատ հիվանդացությունը նվազել է 2․4 անգամ: Ընդհանուր դեպքերի 75%-ը մինչև 18 տարեկաններն են։

Նշված ժամանակահատվածում ծանր սուր շնչառական վարակներով և թոքաբորբով վերակենդանացման բաժանմունքներում հոսպիտալացվել է թվով 62 բուժառու, նախորդ շաբաթվա 38-ի համեմատ այն  աճել է 1․6 անգամ։

Ըստ կենտրոնի տվյալների՝ վերջին 14 օրվա ընթացքում արձանագրվել է կորոնավիրուսի 34 դեպք, ինչը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 9 դեպքով: Դեպքերից 10-ն արձանագրվել է վերջին 7 օրվա ընթացքում, ինչը նախորդ նույն ժամանակահատվածի համեմատ (24 դեպք) նվազել է 14 դեպքով:




Լրահոս