![](https://armlur.am/wp-content/uploads/2025/01/MyCollages-2025-01-04T144156.467.jpg)
Երևանում հունվարի 8-12-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:
Այս մասին տեղեկացնում են Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնից՝ նշելով, որ օդի ջերմաստիճանը հունվարի 9-10-ին աստիճանաբար կբարձրանա 2-4 , Լոռիում, Տավուշում և Սյունիքում՝ 7-10 աստիճանով։
Մարզերում հունվարի 8-12-ին կդիտվի առանց տեղումների եղանակ: Արարատյան և Շիրակի դաշտերում առավոտյան ժամերին սպասվում է մառախուղ, ճանապարհներին՝ մերկասառույց։ Քամին՝ հյուսիսարևմտյան 2-4մ/վ։