Բալթիկ ծովում վնասված ստորջրյա մալուխը վերանորոգվել է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ֆինլանդիայի և Գերմանիայի միջև ստորջրյա հեռահաղորդակցության C-Lion1 մալուխը, որը վնասվել էր դեկտեմբերին, վերանորոգվել է։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով «ՌԻԱ Նովոստի»-ն, այդ մասին հայտնել է ֆիննական Cinia Oy օպերատորը։

Ավելի վաղ Բալթիկ ծովում 4 ստորջրյա հեռահաղորդակցության մալուխներ խափանվել էին: Դրանցից երեքը անցկացված են Ֆինլանդիայի և Էստոնիայի միջև, իսկ մեկ մալուխը Ֆինլանդիան միացնում է Գերմանիային։

«Cinia-ի C-Lion1 ստորջրյա մալուխի խզվածքը վերանորոգվել է, իսկ Ֆինլանդիայի և Գերմանիայի միջև ուղղակի ստորջրյա մալուխային կապը վերականգնվել է և լիովին գործում է», – ասված է հաղորդագրության մեջ։

Դեկտեմբերի 25-ին Ֆինլանդիայի և Էստոնիայի միջև EstLink 2 էլեկտրահաղորդման գիծն անջատվել էր: Ֆինլանդիայի ոստիկանությունը կասկածում է, որ Կուկի կղզիների դրոշով պատված Eagle S նավը իր խարիսխով վնասել է EstLink 2 հոսանքի մալուխը և չորս կապի մալուխներ։ Ֆինլանդիայի մաքսային ծառայությունը պնդում է, որ Eagle S նավը ներգրավված է ռուսական էներգառեսուրսներ փոխադրող շարժակազմի ցուցակում:

Իրավապահ մարմինները դեպքը քննում են որպես ծանր հանցագործություն։ Քրեական հետաքննությունը ղեկավարում է Ֆինլանդիայի կենտրոնական քրեական ոստիկանությունը։




Լրահոս