ԱՄՆ-ի նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը հրաժարվել է խոստումից՝ ռազմական ուժ չկիրառել Գրենլանդիան և Պանամայի ջրանցքը վերահսկողության տակ վերցնելու համար։ Այդ մասին տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով «ՌԻԱ Նովոստի»-ն։
«Ոչ, ես չեմ կարող ձեզ հավաստիացնել: Դուք խոսում եք Պանամայի և Գրենլանդիայի մասին», – ասել է նա լրագրողներին, երբ նրան խնդրել են խոստանալ չկիրառել ռազմական ուժ Պանամայի ջրանցքի և Գրանլանդիայի նկատմամբ վերահսկողություն հաստատելու համար:
Ամերիկացի ընտրված առաջնորդը դեկտեմբերի 22-ին հայտարարել էր, որ պահանջելու է արագ վերադարձնել Պանամայի ջրանցքը ամերիկյան սեփականությանը՝ դրա միջով անցման բարձր սակագների պատճառով։ Քաղաքական գործիչն ընդգծել է, որ Պանամայի ջրանցքը չափազանց կարևոր է ամերիկյան առևտրի, ինչպես նաև Ատլանտյան և Խաղաղ օվկիանոսներում ԱՄՆ-ի ռազմածովային ուժերի օպերատիվ տեղակայման համար։