![](https://armlur.am/wp-content/uploads/2025/01/33933834_0_171_1899_1239_1920x0_80_0_0_86097fe9a553bfe14343f723036e5904.jpg)
Եթե Երևանին խաղաղության պայմանագիր պետք չէ, ապա Բաքվին էլ պետք չէ։ Այս մասին հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։
«Մենք կարող ենք ապրել առանց խաղաղության պայմանագրի», – հայտարարել է նա՝ տեղական հեռուստաալիքներին տված հարցազրույցում:
Խոսելով Ղազախի 4 գյուղերի մասին՝ Ալիևը նշել է․
«2024-ին Ղազախի 4 գյուղերի ազատագրումը ոչ թե երկխոսության, այլ մենախոսության արդյունք էր։ Հայաստանը չէր պատրաստվում ազատել ադրբեջանական ոչ մի սանտիմետր տարածք։
Մեր նախաձեռնությամբ՝ մինչև հունվարի վերջ կանցկացվի նաև սահմանազատման հարցերով հայաստանյան և ադրբեջանական հանձնաժողովների նիստ։ Համենայնդեպս, մենք այդպես ենք առաջարկել»։
Անդրադառնալով «Զանգեզուրի միջանցք»-ին՝ Ադրբեջանի նախագահը ասել է․
«Թող հայերը չխանգարեն մեզ։ Նրանք չպետք է որպես աշխարհագրական խոչընդոտ ու պատնեշ հանդիսանան Թուրքիայի և Ադրբեջանի միջև։ «Զանգեզուրի միջանցքը» պետք է բացվի և կբացվի։ Որքան շուտ նրանք դա հասկանան, այնքան՝ լավ»։