ArmLur.am-ի տեղեկություններով՝ ԿԳՄՍ փոխնախարար Կարեն Գիլոյանն այսօր ներկայացրել է իր հրաժարականի դիմումը, սակայն Փաշինյանը դեռ չի ստորագրել այն:
ArmLur.am-ի տեղեկություններով՝ Գիլոյանն այսօր անգամ աշխատանքի չի գնացել:
Ավելին, նախարարության մոտ կանգնած ArmLur.am-ի աղբյուրները փոխանցում են, որ Կարեն Գիլոյանի թափուր պաշտոնը կռիվ է գցել նախարարությունում, պայքարում են, թե ով է զբաղեցնելու փոխնախարարի պաշտոնը:
Ավելի վաղ Կարեն Գիլոյանը ArmLur.am-ին հայտնել էր, որ դեկտեմբերի 30-ին պետք է հրաժարական ներկայացնի, սակայն այդպես էլ չէր ներկայացրել:
Իսկ թե ինչո՞ւ այսքան ուշացավ հրաժարականի դիմումը՝ Կարեն Գիլոյանն ArmLur.am-ի հետ զրույցում ասել էր, որ ընթացակարգի հետ կապված հարցեր կան:
Կարեն Գիլոյանն ընտրվել է Համաշխարհային հակադոպինգային գործակալության հիմնադրամի խորհրդի (WADA Foundation Board) անդամ և հունվարի 1-ից այդ պաշտոնին է անցել:
Կարեն Գիլոյանը նաեւ հայտնել էր, որ սպորտի բնագավառից չի հեռանալու, զբաղվելու է սպորտային կարեւոր միջոցառումների կազմակերպմամբ, ավելին՝ Կարեն Գիլոյանը նաեւ հայտարարեց, որ նոր սպորտային ակումբ է հիմնելու, որը մրցակցային պետք է լինի ոլորտում:
Քրիստինա Մուշեղյան