
Ռուսամետ ցուցարարները այսօր ներխուժել են Դոնեցկի մարզպետարանի շենք:
Մոտ 50 մարդու հաջողվել է ազատվել 2 հազարանոց ցուցարարական խմբից ու ոստիկաններից և ներս մտել շենք: Ցուցարարները բղավում էին «Դոնեցկը Ռուսական քաղաք է» և ծածանում էին Ռուսաստանի դրոշները:
Որոշները կոչ են արել հանրաքվե անցկացնել՝ այդ տարածքը Ռուսաստանին միացնլու համար: Նմանատիպ ցույցեր տեղի են ունեցել նաև մյուս քաղաքներում. ներառյալ Լուգանսկ քաղաքը. տեղեկացնում է BBC-ն: