ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Տրանսպորտի QR կոդերի 4-օրյա ժամկետը կվերանայվի՞․ փոխքաղաքապետը մանրամասնում է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երևանի փոխքաղաքապետ Սուրեն Գրիգորյանն այսօր հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ անդրադարձավ միասնական տոմսային համակարգին և QR կոդերի վավերականության ժամկետների կրճատմանը։

«Այն վիճակագրությունը, որը մենք ունենք, փաստում են, որ մեկանգամյա տոմսերը հիմնականում սպառվում են ձեռքեբերումից հետո 3 օրվա ընթացքում և ամենևին չի ենթադրվում, որ դրանք կարող են երկարաժամկետ լինել, երբ խոսքը մեկ ուղևորության մասին է։ Ի դեպ՝ ասեմ, որ այնպես չէ, որ միայն Հայաստանում է այդպես։ Եթե խոսենք երկարաժամկետ տոմսերի մասին, ապա այսօր արդեն կարելի է ձեռք բերել տրանսպորտային փաթեթները»,- ասաց Գրիգորյանը՝ հավելելով, որ դա ավագանու որոշմամբ է սահմանվել և իր համար տարակուսելի էր, երբ դրա մասին խոսում էին ավագանու որոշ անդամներ՝ իբրև թե դրա մասին չգիտեին։

Մանրամասները՝ տեսանյութում։




Լրահոս