Մեծ Բրիտանիայի հիվանդանոցները չեն կարողանում հաղթահարել գրիպով հիվանդների հոսքը. The Times

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Մեծ Բրիտանիայում հիվանդները ստիպված են լինում ավելի քան երկու օր սպասել անհետաձգելի բժշկական օգնության որոշ դեպքում, քանի որ հիվանդանոցները չեն կարողանում հաղթահարել գրիպով հիվանդների հոսքը: Այդ մասին հաղորդել է The Times թերթը։

«Առողջապահության ոլորտի աշխատակիցներն աշխատում են զգալի լարված պայմաններում, և պահանջարկը չի նվազում. վերջին տվյալները ցույց են տալիս, որ անցյալ տարվա վերջին գրիպով հիվանդության դեպքերն օրական հասել են 5 հազարի»,-մեջբերում է պարբերականն  Առողջապահության ազգային ծառայության ներկայացուցչի խոսքը:

Նշվում է, որ անցյալ շաբաթ թագավորության ինը հիվանդանոց հայտարարել է կրիտիկական ծանրաբեռնվածության մասին։




Լրահոս