
Տարոն Մարգարյանի՝ քաղաքապետ դառնալու առիթով “”Փարվանա”” ռեստորանում կազմակերպված խնջույքը ևս մեկ առիթ է միմյանց մեսիջներ ուղարկելու։ Թերթի տեղեկություններով՝ ամենատպավորիչը եղել է Սերժ Սարգսյանի կենացը, որն ուղղված է եղել կուսակցության ուղուց չշեղվելուն։ Նա ասել է, թե կան մարդիկ, որոնք արմունկներով փորձում են իրենց համար ճանապարհ հարթել, բայց դրա փոխարեն մնում են կեսճանապարհին և կորցնում ունեցածը։ Խնջույքի մասնակիցները սա ընկալել են որպես Հովիկ Արգամիչին ուղղված մեսիջ։ Որոշ ՀՀԿ-ականներ անգամ կասկածի տակ են դրել Հովիկ Աբրահամյանի՝ շտաբի պետ դառնալու հավանականությունը։ Պարզապես՝ այս փուլում կտրուկ քայլերի չգնալու համար դեռ չեն ուզում հայտարարել այդ մասին։