Ադրբեջանի հետ սահմանին որևէ անսովոր տեղաշարժ չի արձանագրվել․ ՀՀ-ում ԵՄ առաքելություն

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայաստանում ԵՄ առաքելությունը հունվարի 6-8-ը պարեկություն է իրականացրել հայ-ադրբեջանական սահմանին՝ Սյունիքի մարզի Գորիսի տարածաշրջանի հատվածում։

«Պարեկությունն իրականացվել է մոնիթորինգի և սահմանամերձ գոտում ցանկացած անսովոր տեղաշարժի կամ գործողության մասին տեղեկանալու նպատակով։ Բոլոր պարեկները հայտնել են, որ իրավիճակը հանգիստ է, որևէ անսովոր տեղաշարժ չի նկատվել»,- Հայաստանում ԵՄ առաքելությունն այս մասին հայտնել է X-ի միկրոբլոգում կատարած գրառման միջոցով։




Լրահոս