Այսօր լրանում է նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի 80-ամյակը:
«Ով խառնվում է քաղաքականությանը, նա պետք է պատրաստ լինի ե՛ւ օրհնանք, ե՛ւ անեծք լսելու: Ով պատրաստվում է ազգին ծառայել, նա ազգից պարգեւներ ակնկալելու կամ նրանից խռովելու իրավունք չունի»,- գրված է ՀՀ առաջին նախագահի Ֆեյսբուքյան էջում։
Լևոն Հակոբի Տեր-Պետրոսյանը Հայաստանի Հանրապետության առաջին նախագահն է եղել 1991-1998 թվականներին։
Նա ծնվել է Սիրիայի Հալեպ քաղաքում։ 1946 թվականին ընտանիքի հետ տեղափոխվել է Երևան։ Կրթությունն ստացել է Երևանի պետական համալսարանում (բանասիրական ֆակուլտետի արևելագիտության բաժին, 1963-68), ուսումը շարունակել ԽՍՀՄ Գիտությունների ակադեմիայում (Արևելագիտության ինստիտուտի Լենինգրադի բաժանմունք, 1969-1972)։ Ավարտելով Երևանի պետական համալսարանի ռազմագիտական ամբիոնի քառամյա դասընթացները՝ ստացել է ռազմական թարգմանչի մասնագիտացում։
Քաղաքական ակտիվությունն սկսել է 1960-ական թվականներին ծագած ուսանողական խմորումների ժամանակ։ Գործուն մասնակցություն է ունեցել Արցախյան շարժմանը, Արցախյան ազատամարտին, ղեկավարել Հայկական ԽՍՀ Գերագույն խորհուրդը, ապա ընտրվել Հայաստանի նորաստեղծ Հանրապետության նախագահ։ Նախագահի պաշտոնից հրաժարվել է 1998 թվականի փետրվարի 3-ին։