ArmLur.am-ը տեղեկանում է, որ այսօր կառավարության 2025 թվականի առաջին նիստում հաստատվելու է Վարժական հավաքների մեկնելու օրերը։
Այսպիսով, ղեկավարվելով «Զինվորական ծառայության ևզինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի 58-րդ հոդվածի 2-րդ մասով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշել է.
Հայտարարել պահեստազորի առաջին խմբի առաջին և երկրորդ կարգերում հաշվառված շարքային, ենթասպայական և սպայական կազմերի պահեստազորայինների վարժական հավաքներ` 2025 թվականի փետրվարի 4-ից մինչև ապրիլի 18-ը ներառյալ:
Հաջորդիվ կառավարությունը սահմանել է, որ՝
1) վարժական հավաքները հայտարարվում են պահեստազորայինների ռազմական ունակությունների կատարելագործման, մասնագիտական վերապատրաստման ևպատրաստման, բարձրագույն կրթություն ունեցող ենթասպայական կազմից պահեստազորի սպաների պատրաստման, մարտական հերթապահության ներգրավման նպատակով.
2) հայտարարված վարժական հավաքների ընթացքում յուրաքանչյուր քաղաքացի ներգրավվում է ոչ ավելի, քան 25 օրացուցային օրժամկետով:
Էմմա Միքայելյան