Լոս Անջելես համայնքում բռնկված անտառային հրդեհի հետևանքով hարյուրավոր տներ ավերվել են, 100 հազար մարդ տարհանվել է:
СNN լրատվամիջոցի հաղորդմամբ՝ առնվազն հինգ մարդ է զոհվել Լոս Անջելեսի հրդեհի հետևանքով։
Հունվարի 7-ին բռնկված ու արագ տարածվող հրդեհի գոտում են Փասադենա, Փելիսեյդ, Սանտա Մոնիկա, Մալիբու, Սիլմար բնակավայրերը։ Այն սպառնում է նաև հայաշատ բնակավայրերի՝ Գլենդեյլ, Բըրբանք, Փասադենա, Սիլմար։
Հրդեհից վնասվել են նաև Փելիսեյդ էլիտար թաղամասի բազմաթիվ առանձնատներ: Այս թաղամասը հայտնի է իր աստղային բնակիչներով՝ Թոմ Հենքսից մինչև Ջենիֆեր Լոպես։
Լոս Անջելեսի անտառային հրդեհների հետևանքով այրվել է Փասադենայի հայկական «Սահակ-Մեսրոպ Հայ Քրիստոնյա» դպրոցը։
Մանրամասները՝ տեսանյութում
Քրիստինա Մուշեղյան