Եվրոպական ներդրումային բանկը ՀՀ-ին 236 մլն եվրո կհատկացնի Սիսիան–Քաջարան ճանապարհի կառուցման համար

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Եվրոպական ներդրումային բանկը Հայաստանին 236 մլն եվրո կհատկացնի Սիսիան–Քաջարան ճանապարհահատվածի կառուցման համար։ Պայմանագիրը հավանության արժանացավ ՀՀ կառավարության այսօրվա նիստում։

2024 թ. նոյեմբերի 12–ին կնքված «Հայաստան. Սիսիան–Քաջարան ճանապարհահատվածի ծրագիր» Կայուն զարգացման եվրոպական հիմնադրամ + Հատուկ ներդրումային պատուհան 1» ֆինանսական պայմանագիրը հավանության արժանացավ ՀՀ կառավարության այսօրվա նիստի ժամանակ։
236 մլն եվրոն կուղղվի Սյունիքի մարզում Սիսիանի և Քաջարանի միջև նոր 60 կմ երկարությամբ ճանապարհային հատվածի կառուցմանը։




Լրահոս