Արմեն Գրիգորյանն ու Ալի Աքբար Ահմադիանը քննարկել են Հայաստան-Իրան փոխգործակցության հեռանկարները

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հունվարի 9-ին Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը հանդիպել է Իրանի Իսլամական Հանրապետության ազգային անվտանգության գերագույն խորհրդի քարտուղար Ալի Աքբար Ահմադիանին: Այս մասին ԱԽՔ ղեկավարը հայտնել է իր ֆեյսբուքյան պաշտոնական էջում:

«Ողջունել եմ գործընկերոջս այցը Հայաստան և ընդգծել բարձրաստիճան փոխայցելությունների կարևորությունը, որոնք հիմնված են Հայաստան-Իրան երկկողմ բազմաոլորտ հարաբերությունների զարգացման անհրաժեշտության վրա: Ա.Ա.Ահմադիանն իր հերթին նշել է, որ երկկողմ հարաբերություններն ունեն ամուր հիմքեր և որևէ բան չի կարող փոխել կամ խարխլել դրանք:

Հանդիպման ընթացքում անդրադարձել ենք տարածաշրջանային գործընթացներին և այդ համատեքստում Հայաստան-Իրան փոխգործակցության հեռանկարներին:

Գոհունակությամբ արձանագրելով Հայաստան-Իրան երկկողմ զարգացող հարաբերությունները՝ քննարկել ենք արդեն իսկ ձեռքբերված պայմանավորվածությունների կատարման ընթացքը և նախանշել համագործակցության նոր ուղիները: Անդրադարձ ենք կատարել տնտեսական հարաբերությունների զարգացմանը, մտքեր ենք փոխանակել ենթակառուցվածքների զարգացման ծրագրերի շուրջ», – գրել է Արմեն Գրիգորյանը:




Լրահոս