Զբոսաշրջությունը Հայաստանի Հանրապետության տնտեսության կարևորագույն կետերից, ուղղություններից մեկն է։ Գաղտնիք չէ, որ շատ զբոսաշրջիկների նախընտրելի ուղղություններից մեկը հենց Հայաստանն է, քանի որ հայկական բնաշխարհի գեղեցկությունը ոչ ոքի անտարբեր չի թողնում։
Երկրի այժմյան ղեկավարների կողմից մշտապես խոսվում է զբոսաշրջությունը խթանելու, Հայաստանը զբոսաշրջության կենտրոններից մեկը դարձնելու մասին, սակայն ուսումնասիրելով վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալները կարելի է նկատել, որ 2023 թվականի համեմատ 2024 թվականին զբոսաշրջիկների թիվը կտրուկ կրճատվել է։
ArmLur.am-ը վիճակագրական կոմիտեի տվյալներից տեղեկացավ, որ 2024 թվականի հունվարից մինչև սեպտեմբեր ամիսներին Հայաստան է ժամանել 1․721․245 ուղևոր, որոնք ըստ զբոսաշրջության համաշխարհային կազմակերպության համարվում են զբոսաշրջիկ։
Ժամանածներից 541․826-ը տեղավորվել են հյուրանոցային տնտեսության օբյեկտներում, իսկ 1․179․419-ը տեղավորվել են բարեկամի կամ հարազատի տանը, վարձակալությամբ տրվող բնակարաններում և այլ վայրերում։
Ուսումնասիրելով վիճակագրությունը՝ ակնհայտորեն երևում է, որ մեկնողները ավելի շատ են եղել 2024 թվականին։
2024 թվականի հունվարից մինչև սեպտեմբեր ամիսներին մեկնողների թիվը եղել է 1․302․080-ը, իսկ օրինակ 2023 թվականին մեկնողների թիվը եղել է 1․189․071-ը։
Նշված մեկնողներից 15․026-ը իր մեկնելու ուղևորությունը կազմակերպվել է զբոսաշրջային գործակալությունների միջոցով, իսկ 1․173․882-ն իր ուղևորությունը կազմակերպել է ինքնուրույն։
Նշենք, որ 2024 թվականի դեկտեմբերի 6-ին ՀՀ էկոնոմիկայի նախարարության Զբոսաշրջության կոմիտեի տարեկան ամփոփիչ միջոցառման ժամանակ ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը նշել է, որ 2023 թվականի հետ համեմատ արձանագրվել է զբոսաշրջության 5.8 տոկոս անկում։
Ստացվում է այնպես, որ ամեն բան արվում է զբոսաշրջության զարգացման համար, բայց ստացվում է հակառակը։
Աննա Սրապիոնյան