![](https://armlur.am/wp-content/uploads/2025/01/l-0x0wh-1853x1080z-0.4242.jpeg)
ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը ճեպազրույցի ժամանակ՝ պատասխանելով ՏԱՍՍ-ի հարցին, ասել է․
«Հայաստանը դժվար թե կարողանա միաժամանակ լինել և՛ Եվրամիությունում, և՛ Եվրասիական տնտեսական միությունում: Երկու տարբեր կազմակերպությունների անդամ լինելը, հիպոթետիկ ասած, ուղղակի անհնար է: Այստեղ կա մեկ մաքսային տարածք, այստեղ կա ապրանքների և ծառայությունների, մարդկանց և կապիտալի ազատ տեղաշարժի մեկ գոտի, կան տարբեր նորմեր»։