Armenian text to speach

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Հայաստանը ԵՄ անդամակցության շեմի՞ն․ ինչ զարգացումներ են սպասվում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Armenian text to speach

Կառավարությունն իր այսօրվա նիստում հավանություն տվեց Եվրամիությանն անդամակցելու գործընթացի մեկնարկին։

Նիկոլ Փաշինյանի խոսքով, այս որոշումը բառի բուն իմաստով ԵՄ անդամակցություն չի նշանակում, այլ սրա միջոցով գործողությունների որոշակի պատկերացում պետք է կազմենք՝ մինչև պոտենցիալ հանրաքվե անել–չանելու կետը։

Արտախորհրդարանական եվրոպամետ ուժերը դեռ դեկտեմբերի 13-ին «Եվրոպական Միությանը Հայաստանի Հանրապետության անդամակցելու գործընթացի մեկնարկի մասին քաղաքացիական նախաձեռնությունը» մուտք են արել խորհրդարան:

Նախագիծը մեկամսյա ժամկետում կմտնի նախ ԱԺ եվրոինտեգրման հարցերի հանձնաժողով, այնուհետև՝ ԱԺ լիագումար նիստերի օրակարգ։

Թե ինչ որոշում ունի քաղաքական մեծամասնությունը ԵՄ ամդամակցության մասով՝ հանձնաժողովի նախագահ Արման Եղոյանը «Ժողովուրդ օրաթերթ»-ի հետ զրույցում նշում է՝ դեռ աշխատանքային քննարկումներ են ընթանում, խմբակցության մակարդակով վերջնական դեռ որոշում չունեն:

Հիշեցնենք, որ «Ժողովրդավարական ուժերի հարթակ»-ը սեպտեմբերի 16-ից մեկնարկել է ԵՄ հանրաքվեի հարցով ստորագրահավաքը։ Նախաձեռնող խումբը պետք է հավաքեր 50 հազար ստորագրություն, որպեսզի ԵՄ-ին անդամակցության հանրաքվեի հարցը մտնի ԱԺ օրակարգ։ Սեպտեմբերի 16-ից մինչև նոյեմբերի 14-ը նախաձեռնությունը 60 հազար ստորագրություն էր հավաքել, սակայն Կենտրոնական ընտրական հանձնաժողովը դեկտեմբերի 10-ի նիստում վավերացրել էր ԵՄ-ին միանալու 52 351 ստորագրությունը։

Եթե Ազգային ժողովը նախագիծը մերժի, նախաձեռնության անդամները պետք է 300 հազար ստորագրություն հավաքեն, որից հետո հարցը կդրվի հանրաքվեի:

Մանրամասները՝ տեսանյութում։

Քրիստինա Մուշեղյան




Լրահոս