![](https://armlur.am/wp-content/uploads/2025/01/472986382_1015537607281522_3477034968305092806_n.jpg)
Արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայության վարչակազմին է ներկայացրել Քրեակատարողական ծառայության նորանշանակ պետին
ՀՀ արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայության վարչակազմին է ներկայացրել Քրեակատարողական ծառայության պետ Ծովինար Թադևոսյանին: Նախարարը շնորհավորել է Ծովինար Թադևոսյանին պաշտոնն ստանձնելու առթիվ՝ մաղթելով արդյունավետ աշխատանք: Սրբուհի Գալյանը շնորհակալություն է հայտնել Քրեակատարողական ծառայության նախկին պետ Ամբակում Գրիգորյանին՝ բարձր գնահատելով նրա աշխատանքային գործունեությունը:
Նախարարն ընդգծել է, որ իրականացված բազմաթիվ աշխատանքների շարունակականությունը կապահովի նորանշանակ պետը: Ծովինար Թադևոսյանը, երախտագիտություն հայտնելով ՀՀ վարչապետին և արդարադատության նախարարին վստահության համար, շեշտել է, որ պատրաստ է ներդնել բոլոր ջանքերը համակարգի զարգացման, մարտահրավերների դիմակայության հարցերում:
![](https://armlur.am/wp-content/uploads/2025/01/472643491_1015537777281505_5385534254263603947_n.jpg)
![](https://armlur.am/wp-content/uploads/2025/01/472560321_1015537703948179_1123217301121669738_n.jpg)
![](https://armlur.am/wp-content/uploads/2025/01/472875283_1015537923948157_1214873436938377719_n.jpg)