ՖՈՏՈ․ Ինչպե՞ս են արձագանքել հայ հայտնիները՝ Կալիֆորնիայում ստեղծված իրավիճակին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երեկվանից ԱՄՆ-ում հրդեհ է՝ այրվում են անտառները, տները: Ամբողջությամբ այրվել է Լոս Անջելեսի ամենահին հայկական վարժարաններից մեկը` Փասադենայի Սահակ Մեսրոպ հայկական դպրոցը:

Մի շարք հայ հայտնիներ իրենց ինստագրամյան էջում արձագանքել են ստեղծված իրավիճակին:

Դերասանուհի, բլոգեր Մագա Հարությունյանն գրել էր՝ «Լոս Անջելեսում գտնվող սիրելի հայրենակիցներ, հուսով եմ լավ եք և ապահով: Գրկում եմ ամուր և աղոթում բոլորիդ ապահովության համար: Թող Աստծո զորությամբ հանգչեն բոլոր հրդեհները և պապանձվեն քամիները»:

Ամերիկաբնակ երգչուհի Արմինկան տեսանյութ էր հրապարակել, ինչպես նաև գրել՝ «Սիրելիներս, բոլորիդ անհատական չեմ կարող պատասխանել: Մենք լավ ենք, ապահով ենք, փառք Աստծո: Դեռ առանց լույս ենք, բայց մենք 90-ականեր ենք անցել: Բոլորիդ շնորհակալ եմ մտահոգության համար»:

Դերասանուհի, հաղորդավարուհի Նազենի Հովհաննիսյանը տեղադրել է լուսանկար, որին կից գրել ՝ «Ահավոր է. հերթով զանգում եմ ընկերներիս, որ հասկանամ, որ գոտում են… Անփորձանք մնաք հայություն ջան»:

Դերասան, պրոդյուսեր Արմեն Պետրոսյանը (Մենչ)՝ «Զարմանում եմ, որ կան մարդիկ, ովքեր ուրախանում են: Ի՞նչն ա ձեզ էդքան ուրախացնում»:

Դերասանուհի Աննա Մանուչարյանը, ով վերջերս տեղափոխվեց ԱՄՆ-ը, գրել է՝ «Շատ նամակներ եմ ստանում, սիրելիներս, իմ տարածքում ոչինչ չի կատարվում, ամեն ինչ հանդարտ է, միայն փորձարկումների համար շենքի անվտանգության ազդանշանն են միացնում առավոտից ու խելագարվում ենք այդ ձայնից, մնացածը դեռ հանդարտ է»:

Երգիչ Արամեն նույնպես արձագանքել է ստեղծված իրավիճակին «LA -ում ապրող իմ սիրելի հայեր, հետևում ենք, թե ինչ է կատարվում այդտեղ: Աղոթում ենք, որ ամեն ինչ ավարտի վայրկյան շուտ»:

Էմմա Մարտիրոսյան

 

 




Լրահոս