Հայաստանը ներկայացնող Էլինա Ավանեսյանն ավստրալական Հոբարթում շարունակվող WTA 250 կարգի մրցաշարում դուրս է եկել կիսաեզրափակիչ:
Քառորդ եզրափակիչում աշխարհի 44-րդ ռակետի մրցակիցն ամերիկուհի Ամանդա Անիսիմովան էր, սակայն վատառողջ լինելու պատճառով նա հրաժարվել է պայքարից:
Եզրափակչի ուղեգրի համար Էլինան կմրցի ԱՄՆ-ի մեկ այլ ներկայացուցիչ Մաքարթնի Կեսլերի հետ: