Եռաբլուրում զոհվածների շիրիմներին դրված ծաղիկները հափշտակման դեպքով նախաձեռնվել է քրեական վարույթ : Armlur.am-ին ՀՀ քննչական կոմիտեից հայտնեցին, որ նախաձեռնվել է քրեական վարույթ՝ քրեական օրենսգրքի 254-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով գողությունը, որը կատարվել է մի խումբ անձանց կողմից՝ նախնական համաձայնությամբ, պատժվում է ազատազրկմամբ` երկուսից հինգ տարի ժամկետով:
Նշենք, որ դեպքի մասին ավելի վաղ ահազանգել էին զոհված զինծառայողների ծնողները։
«Տեսանյութում պատկերված անձինք ՊՆ ՌՈ կողմից նույնականացվել և հայտնաբերվել էին: Դեպքի առնչությամբ նախապատրաստված նյութերն ուղարկվել են վարույթն իրականացնող մարմնին»։
Քնար Մանուկյան