Այսօր Աֆղանստանի ընտրատեղամասերից մեկի մոտ տեղի է ունեցել պայթյուն, որի հետևանքով մահացել է ընտրատեղամասի 2 աշխատակից, մեկ ոստիկան և տասնյակ ընտրաթերթիկներ ոչնչացվել են:
Երկրում երեկ ավարտվել են նախագահական ընտրությունները, և, ինչպես հայտնում են ոստիկանությունից, առանց արտառոց դեպքերի, թեև «Թալիբանի» ուժերը շարունակ սպառնում էին խափանել ընտրությունները:
Քաղաքացիների 60 տոկոսը մասնակցել է ընտրությանը, ինչը ողջունել են արևմտյան երկրների առաջնորդները:
Ոստիկանությունը հայտնում է, որ առաջին հարձակումը տեղի է ունեցել երեկ գիշեր, երբ ընտրատեղամասի աշխատողներն ընտրաթերթիկները տեղափոխելիս են եղել Խանաբադ տարածք:
Դրա արդյունքում այրվել են բոլոր նյութերը. տեղեկացնում է BBC–ն: