ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Այցելեցի Հակոբ Ասլանյանի տուն, առաջարկեց` օգնեմ տեքստ հրապարակի, ուղարկեցի. Մխիթար Հայրապետյան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Վերահաստատում եմ այն, ինչ պարզաբանվել է․ 2016-ին Հակոբ Ասլանյանն իմ միջնորդությամբ և երաշխավորությամբ անդամագրվել է ՔՊ-ին»: Այս մասին այսօր՝ հունվարի 9-ին, տարեկան ամփոփիչ մամուլի ասուլիսի ժամանակ նշեց ԲՏԱ նախարար Մխիթար Հայրապետյանը՝ անդրադառնալով իր և ՔՊ-ական նախկին պատգամավոր, այժմ անկախ պատգամավոր Հակոբ Ասլանյանի նամակագրության հրապարակմանը վերջինիս կողմից։

Նա նշեց, որ Ասլանյանը եղել է դպրոցական տարիներին «Հայոց պատմություն» առարկայի իր բուհական կրկնուսույցը։

«Այդ օրը ես իրեն նման նամակ գրել եմ մեսինջերով։ Ինքը զանգահարել է ինձ, և ես իրեն այցելել եմ, գնացել եմ իրենց տուն: Խոսել ենք և հասկացել եմ, որ պահի տակ որոշակի էմոցիոնալ գնահատակներ է հնչեցրել և ինձ առաջարկել է, որ իրեն օգնեմ համապատասխան տեքստ հրապարակվի, որից հետո ես տեքստն ուղարկել եմ, այն տեքստը, որը սքրինշոթով հրապարակել է ինքը։

Ես պետք է ասեմ, որ վերջին 3 տարիներին հաճախակի շփումներ չեմ ունեցել Հակոբ Ասլանյանի հետ տարբեր պատճառներով, սակայն դա այնպիսի իրադարձություն էր, որ առնվազն մարդ, ով ութ տարի առաջ միջնորդ եմ հանդիսացել, որ միանա իմ քաղաքական թիմին, ինձ հետաքրքրել է պատճառը, արմատը այդ նեղսրտության, և ինքն ինձ հետ կիսվել է։

Կրկնում եմ՝ վերջնարդյունքում ինքն ինձ առաջարկել է իրեն օգնեմ նման հայտարարություն դնի, որովհետև, ըստ էության, ինքը զղջում էր ավելի վաղ արած հայտարարության համար։

Որքանով էր անկեղծ իր կողմից այդ երկխոսությունը, խնդրանքը, որքանով էր պատահաբար տեքստի փոխարեն սքրինշոթ անելը և հրապարակելը, որքանով էր ցանկացել ինձ վնասել, ես այդ ամենը թողնում եմ անորոշությանը, ինձ ընդհանրապես դա չի հետաքրքրում»,-ասաց Մխիթար Հայրապետյանը։

Նա նշեց, որ Հ.Ասլանյանի հետ այդ օրվանից հետո չի խոսել. «Առանձնապես դժվարությամբ եմ պատկերացնում ապագայում որևէ առիթով շփում Հակոբ Ասլանյանի հետ մի քանի պատճառով»։




Լրահոս